Ռազմական
ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի զոհերի թիվը գերազանցել է 430-ը. Թել Ավիվի ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 հրթիռ
Իսրայելում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ և վիրավորվել առնվազն 1100-ը, գրում է The Times of Israel-ը։ Al Jazeera-ն հայտնում է, որ զոհվել է 232 պաղեստինցի, եւս 1697-ը վիրավորվել է։
Առնվազն ինը մարդ վիրավորվել է Թել Ավիվում և շրջակայքում վերջին հրթիռակոծության հետևանքով: Իսրայելցի բժիշկներին հետ են կանչել արձակուրդից և խնդրել վերադառնալ արտասահմանից, իսկ երկրում մնացածներին արգելվել է արտասահման մեկնել։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ 150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի աշտարակի վրա ցերեկվա հարձակման: Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ թիրախավորում է ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտներ Գազայի հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թել Ավիվի երեկոյան հրթիռակոծության հետևանքները. զոհերի և վիրավորների թիվն աճել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցային մարտերի կադրեր` Իսրայելի Սդերոտ քաղաքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական ռազմական տեխնիկայի շարժը. ՀԱՄԱՍ-ի մոտ 300 զինյալ ներթափանցել է երկիր
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0