Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ. Վլադիմիր Պուտինը՝ Արցախի խնդրի մասին
Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել։ Այս մասին գրում է РИА Новости–ն՝ հղում տալով «Վալդայ» ակումբում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին:
«Այստեղ գաղտնիք չեմ բացահայտի։ Մենք վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս առաջարկել ենք մեր հայ ընկերներին փոխզիջումների գնալ, Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և, հետևաբար, պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ մեզ ասում էին. «Ոչ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»», - ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը պնդում էր, որ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ և գազ արդյունահանող երկիր է՝ ավելի քան 10 միլիոն բնակչությամբ։ Իրենք առաջարկել են փոխզիջում գտնել, որոշումներ կայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ «երաշխավորելով Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ստեղծված Լաչինի միջանցքի անվտանգությունը և երաշխավորելով այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...