Պատելը մեկնաբանել է Ալիևի՝ Իսպանիա մեկնելուց հրաժարվելը
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը մեկնաբանել է Ալիևի՝ Փաշինյանի հետ հանդիպելու՝ Իսպանիա մեկնելուց հրաժարվելը՝ նշելով, որ ի գիտություն են ընդունում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։
Հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը պատասխանել է.
«Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար... Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղություն գտնելու համար։ Ահա թե ինչու պետքարտուղարն անձամբ է այսչափ ներգրավված՝ շարունակելով խոսել երկու երկրների գործընկերների և զրուցակիցների հետ», - ասել է Պատելը։
Հավելենք, որ Թուրքիան ողջունել է իսպանական Գրանադա քաղաքում Ղարաբաղի հարցով հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը։ Այդ մասին էլ հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
«Պարոն Ալիևը չեղարկել է իր այցը Իսպանիա, քանի որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության պայմանը չի ընդունվել»,- ասել է նա շարունակելով․ - «Նիստին մասնակցելու են Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը, հրավիրում են Ադրբեջանին, իսկ Թուրքիան այնտեղ չէ, պատկերացնո՞ւմ եք»:
«Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար... Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղություն գտնելու համար։ Ահա թե ինչու պետքարտուղարն անձամբ է այսչափ ներգրավված՝ շարունակելով խոսել երկու երկրների գործընկերների և զրուցակիցների հետ», - ասել է Պատելը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...