«Նմանատիպ առաջարկ մեր կողմից ՌԴ-ին արվել է դեռևս ապրիլին». Կիրակոսյան
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 1999 թվականին, և Ռուսաստանի Դաշնությունը ևս եղել է ստորագրող պետությունների թվում՝ որոշ ժամանակ անց չեղարկելով ստորագրությունը։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա նշել է, որ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը Հայաստանը սկսել է նախորդ տարի՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ գրանցվեցին պատերազմական հանցագործությունների շատ ծանր դեպքեր։
«Սա հանդիսացավ դրդապատճառներից մեկը, որ վերստին սկսի քննարկվել Հռոմի կանոնադրության վավերացման նպատակահարմարությունը, և փաստացի քննարկումները բերեցին նրան, որ դեկտեմբերի վերջին Կառավարությունը որոշում կայացրեց այդ նախագծին հավանություն տալ, և դրանից հետո այն գնաց Սահմանադրական դատարան։ Բնականաբար մենք ունեցանք իրավիճակ, երբ ՍԴ-ի որոշումը, ժամանակային առումով, համընկավ ՄՔԴ-ի՝ ՌԴ նապագահի վերաբերյալ որոշման հետ», - նշել է Կիրակոսյանը և հավելել, որ այս ենթատեքստում հարցը քաղաքականացվեց ավելի, քան պետք էր։
Հարցին՝ ինչու հայկական կողմը չի կարողանում կոնսենսուսի գալ ՌԴ-ի հետ այս պարագայում, եթե կան մեխանիզմներ և՛ ստորագրելու, և՛ ՌԴ-ի մտահոգությունները փարատելու, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է, որ իսկապես կան նման մեխանիզմներ, և Հռոմի ստատուտը նախատեսում է նման հնարավորություն, եթե պետությունն ունի ստանձնած այլ միջազգային պարտավորություններ։
«Նմանատիպ առաջարկ մեր կողմից դեռևս ապրիլին արվել է ՌԴ-ին, նաև ներկայացվել է համապատասխան համաձայնագրի նախագիծ, որը կարծում ենք, մտահոգությունները պետք է փարատի և վերաբերմունքը որոշակիորեն մեղմի։ Այս տարամաբանությամբ ցանկանում ենք շեշտել, որ այն նպատակը, որի համար Հռոմի կանոնադրությունը վավերացվում է ՀՀ-ի կողմից, Ադրբեջանն է, Ռուսաստանի հետ այն կապ չունի», - նշել է Կիրակոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ». Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ մեկնած ՄԱԿ-...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի...
Կանադան 2,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի ԼՂ հայերին. Մելանի Ժոլի
Կանադան ԼՂ տարածաշրջանի հայերի կողքին է։ Այս մասին X-ի իր էջում գրել է երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ «2,5 միլիոն դոլար...
«Զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Եվ նորից Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը անդրադարձել է միջանցքի թեմային: Նյու Յո...