Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտել է ամիսներ շարունակ Եվրոպայի «բացակայությունը», երբ Լեռնային Ղարաբաղում հայերը շրջափակված էին, սովի մատնված և, ի վերջո, ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը: Նա հայտարարություն է արել Եվրախորհրդարանի՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ:
«Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է, այն պետք է պատասխանատվության ենթարկվի, և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Եվրոպական միջնորդությունը ևս ձախողվոել է, քանի որ այն չեզոք է մնացել»,- նշել է Լուազոն, հիշեցրել՝ եթե անարդարության ժամանակ չեզոքություն ես պահպանում, նշանակում է՝ ագրեսորի կողմն ես անցել:
Լուազոն հիշեցրել է նաև, որ Եվրախորհրդարանը բազմից է նշել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգների մասին, սակայն ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել դրանք կանխելու համար:
Եվրապատգամավորը նաև զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին:
«Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվը և Հայաստանը»,- եզրափակել է Լուազոն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...