Ավարտվել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի «գործի» հետաքննությունը․ Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է նրան
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավարտել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի «գործի» հետաքննությունը և նյութերն ուղարկել Բաքվի զինվորական դատարան: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը` Սաբինա Ալիևան, այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին։
Հիշեցնենք` հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են Վագիֆ Խաչատրյանին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից։ Նա Արցախից Հայաստան էր տեղափոխվում՝ բժշկական օգնություն ստանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ վարչապետի մամուլի քարտուղար
Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 520 անձ։ Այս մասին այսօր մամուլի...
Մահեր են գրանցվել Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին․ Ավանեսյան
Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մահեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահ...
15-ից ավելի նույնականացված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ․ Բեգլարյան
Երեկ ԼՂ-ից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Այս մասին գրել է Արցախ...
Թարմացում․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.00...