ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավայում տեղի է ունենում զանգվածային երթ, որին ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցում
Վարշավայի կենտրոնում տեղի է ունենում զանգվածային «Միլիոն սրտերի երթ», որը կազմակերպել է Լեհաստանում նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Քաղաքացիական պլատֆորմը։ Ակցիան անցկացվում է հոկտեմբերի 15-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ։
Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում գրել է, որ երթին ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցում։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Յակուբ Լեդուխովսկին, հաղորդում է TVN.24-ը։ Լեհական լրատվամիջոցները գրում են, որ երթը խաղաղ է։
Նախատեսված ակցիայի կապակցությամբ առավոտյան Վարշավայի կենտրոնում փակվել են փողոցները, վերահղվել են հասարակական տրանսպորտի երթուղիները։ Մասնակիցները պետք է շարժվեն դեպի Ռոնդո Ռադոսլավա շրջանաձև խաչմերուկ, որտեղ կավարտվի երթը։
Ընդդիմությունը Լեհաստանի իշխող Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությանը մեղադրում է օրենքը խախտելու, երկիրը Եվրամիությունից դուրս բերելու և ֆինանսական խարդախության մեջ:
[3fe02eb676cbe1fa77b55cb34e8ca54a.jpg]
[890ffe26c45b4d2b634d5f5131d08762.jpg]
[5732bc26de9e8bfca70947a7d210bfb4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե լինեն ամուր միջազգային երաշխիքներ, մարդիկ կվերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան
Արցախը գրեթե ամբողջությամբ ամայացած է, մնացել է ոչ ավելի, քան մի քանի հարյուր մարդ, ովքեր նույնպես հեռանում են։ Այս մաին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորները դանակները ձեռքներին մտնում են Արցախի տարբեր գյուղեր և փնտրում խաղաղ բնակիչների
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանցի զինվորները դանակները ձեռքներին մտնում են Արցախի տարբեր գյուղեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտն ամբողջությամբ հայաթափված է
Ստեփանակերտն ամբողջությամբ հայաթափված է, քաղաքը գործնականում դատարկ է։ Էթնիկ զտումները մոտենում են ավարտին: Այս մասին հա...
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գ...