ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե լինեն ամուր միջազգային երաշխիքներ, մարդիկ կվերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան
Արցախը գրեթե ամբողջությամբ ամայացած է, մնացել է ոչ ավելի, քան մի քանի հարյուր մարդ, ովքեր նույնպես հեռանում են։ Այս մաին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են ստուգել, թե ինչպես է Ալիևի ցեղասպան ռեժիմը պաշտպանում կենդանիների իրավունքները և անվտանգությունը:
Եթե լինեն ամուր միջազգային երաշխիքներ, մարդիկ կվերադառնան իրենց տները»,- գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։