Բայդենը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրենքը. դրանում ներառված չէ Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Կոնգրեսի կողմից օրենքի հաստատումից հետո, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկրի կառավարությանը 45 օրով ՝ մինչեւ նոյեմբերի 17-ը ֆինանսավորելու նախագիծը, որի մեջ ներառված չէ Ուկրաինային տրամադրվող օգնությունը:
Այս մասին հայտնել Է Սպիտակ տունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր կառավարության ֆինանսավորման 45-օրյա նախագիծը, որին ավելի վաղ աջակցել էր Ներկայացուցիչների պալատը: Փաստաթուղթը բացառում Է Ուկրաինային որևէ ֆինանսական օգնություն։
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Բայդենը կաջակցի օրինագծին: Դա նշանակում է, որ Կիևին հավելյալ գումար հատկացնելու բոլոր պահանջներն ու կոչերն անտեսվել են ամերիկացի պաշտոնյաների մեծամասնության կողմից, իսկ Ուկրաինան մոտ ապագայում զրկվում է իր գլխավոր հովանավորի աջակցությունից։
Նմանատիպ հոդվածներ
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները:&n...
Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի. Էրդողան
Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքի...
Սլովակիայի ընտրություններում հաղթում է Ուկրաինային օգնության դեմ հանդես եկող կուսակցությունը
Սլովակիայի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի «Ուղղությունը՝ Սոցիալ ժողովրդավարություն» կուսակցությունը՝ քվեաթերթիկների 99,98...
Միջազգային հանրությունը արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը
Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ «Արմեն...