Միջազգային հանրությունը արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը
Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։
«Արմենպրես»-ը մեկտեղել է մի շարք արձագանքներ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դատապարտել է Իսրայելի տարածքում պաղեստինցիների սկսած գործողությունը։ Նրա խոսքով ՝ Իսրայելն «իրավունք ունի միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանվել ահաբեկչությունից»:
Հունգարիան Իսրայելի հրթիռակոծումը գնահատել է որպես «ահաբեկչական հարձակում»։
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատասխանը կլինի և ռազմական, և քաղաքական:
Մինսկը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին դեէսկալացիայի կոչ է արել։
Եգիպտոսը հայտարարել է լարվածությունը նվազեցնելու նպատակով Իսրայելի և պաղեստինցիների հետ շփումների մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել է ՀԱՄԱՍ-ի հրետակոծությունից հետո Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է պաղեստինցի զինյալների հարձակումն Իսրայելի վրա։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի ժողովուրդն աջակցում է եղբայրական Իսրայելին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Իսրայելի և Պաղեստինի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Պաղեստինի ժողովուրդը ահաբեկչությունից և օկուպացիոն զորքերից իրեն պաշտպանելու իրավունք ունի. Մահմուդ Աբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը իր մեկնաբանություններում, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսր...
Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ․ Լլոյդ Օսթի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն...
Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը
Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում է Al-Jazee...
Մենք աջակցում ենք Պաղեստինին. Չեչնիայի ղեկավար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել համաշխարհային հանրությանը միաձայն արդար որոշում կայացնել Պաղեստինում տիրող ի...