«Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում». Արմավիրի մարզպետ
Ժամը 15:00-ի դրությամբ Արմավիրի մարզում հաշվառված և կեցավայրով ապահոված են ԼՂ-ից բռնի տեղահանված 863 ընտանիք՝ 3,549 անձ: Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Մարզպետը շեշտեց, որ արցախցիների կարիքներ լուծելու համար ձևավորվել է մարզային հանձնաժողով, որի աշխատանքներում ընդգրկվել են մարզպետարանի, համայնքապետարանների տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
«Մեր մարզում գրեթե չկան հյուրանոցներ, հյուրատներ և այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր լինի միանգամից մեծ թվով քաղաքացիների տեղավորել: Նրանց տեղավորվել ենք հիմնականում գյուղերի, քաղաքների ազատ տներում:
Օգնում ենք նաև այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են գտնել վարձով բնակարաններ: Բավականին շատ են նաև հյուրընկալող ընտանիքները»,- մանրամասնեց մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների
Լուսանկարում երևում է, որ փողոցները դատարկ են և աղբի մեջ կորած: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ի...
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գ...
Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն...