«Մարզի բոլոր համայնքներում ունենք բռնի տեղահանված մարդիկ». Գեղարքունիքի մարզպետ
Ժամը 14:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում տեղակայվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 3,276 անձ: Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ 7 աշխատանքային խումբ է ձևավորվել և ևս մեկ շարժական աշխատանքային խումբ:
«Ունենք հյուրանոցային համալիր, որտեղ մեծ քանակությամբ մարդկանց ենք տեղավորել: Շարժական աշխատանքային խումբը մեկնում է այդ վայրեր և տեղում կարիքների գնահատում է իրականացնում: Մարզի բոլոր համայնքներում ունենք բռնի տեղահանված մարդիկ»,- նշել է նա:
Բացի այս, ըստ մարզպետի, իրենք ներկայացնում են նաև մարզում առկա թափուր հաստիքները և փորձում արցախցիներին ներգրավվել այդ աշխատանքներում:
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների
Լուսանկարում երևում է, որ փողոցները դատարկ են և աղբի մեջ կորած: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ի...
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գ...
Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն...