Մակինյանը Սուրենավանի գյուղապետի գրառման համար հաղորդում է ներկայացրել դատախազություն
Փաստաբան Ամրամ Մակինյանը ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի Սուրենավան համայնքի ՔՊ-ական համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ։
Նշենք, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել ու առաջարկել է ցույցերին մասնակցող արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից:
«Նկատի ունենալով, որ պաշտոնատար անձի կողմից կատարված հրապարակումը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ (Խտրականությունը` տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ իրավունքներն ու ազատությունները) և 236-րդ հոդվածներով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ` խնդրում եմ հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները առերևույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար»,–գրել է Մակինյանը հաղորդման մեջ:
Նշենք, որ համայնքապետ Անի Վարդազարյանը ավելի ուշ ջնջել էր իր այս գրառումը։
Հավելենք, որ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից 100 417 բռնի տեղահանված անձ է եկել Հայաստանի Հանրապետություն։
Հիշեցնենք, որ «Ազգային կոմիտեն» այսօր, 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
[a90b8a1e77507ea47c12790bccce0248.png]
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների
Լուսանկարում երևում է, որ փողոցները դատարկ են և աղբի մեջ կորած: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ի...
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գ...
Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն...