Դիտարկվում է մի շարք հայ փախստականների մեր երկրում տեղավորելու հնարավորությունը. Կիպրոսի կառավարություն
Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին և քննարկում է երկրում հայ փախստականներին տեղավորելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին։
«Կիպրոսի Հանրապետությունը բաց ուղիներ է պահում հայ ժողովրդի համար։ Այս շրջանակներում Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղից վտարված հազարավոր հայերի, որոնք լքում են իրենց պապական տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք հայ փախստականների մեր երկրում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտումը։
Կիպրոսը Բաքվին մեղադրել է նաև էթնիկ զտումների մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Մարուքյանը ներկայացրել է, թե Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջան...
Ադրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ...
Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորել են
Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորվել են, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ադրբեջանի գլխավոր...