Քաղաքականություն Կարևոր

Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորել են

Mariam Z.
Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորել են

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին Ադրբեջանում կալանավորվել են, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին 4 ամսով կալանավորելու մասին։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

 

«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու համապատասխան հետաքննության համար», – գրել էր Բաբայանը։

 

Նա ընդգծել էր, որ իր չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը, լուրջ վնաս կհասցնի Արցախի բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ինքը՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չէր կարող դա թույլ տալ։

 

Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկի պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250