ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. Պապիկյանը չի մասնակցում
ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին. այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ութ երկրի պաշտպանության գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը և ՆԵՐԿԱՅԻՍ գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակը։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի ութ պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցին, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մասնակցում է նիստին, ասել է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...