Պուտինը «Վագներ»-ի շտաբի նախկին ղեկավարին հանձնարարել է ձևավորել կամավորական ստորաբաժանումներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» խմբի նախկին շտաբի պետին` պաշտոնաթող գնդապետ Անդրեյ Տրոշևին, հանձնարարել է զբաղվել կամավորական ստորաբաժանումների ձևավորմամբ։
«Վերջին հանդիպմանը մենք խոսեցինք այն մասին, որ դուք կզբաղվեք կամավորական ստորաբաժանումների ձևավորմամբ, որոնք կարող են կատարել տարբեր մարտական առաջադրանքներ, առաջին հերթին, իհարկե, հատուկ ռազմական գործողության գոտում», - ասել է Պուտինը Տրոշևի և ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ սեպտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ։
«Դուք ինքներդ մեկ տարուց ավելի կռվել եք նման ստորաբաժանումում: Գիտեք, թե դա ինչ է, ինչպես է դա արվում, գիտեք այն հարցերի մասին, որոնք պետք է նախապես լուծել, որպեսզի մարտական աշխատանքն ընթանա լավագույն ու ամենահաջող ձևով», - շարունակել է Պուտինը:
Բացի այդ, ՌԴ նախագահը առաջարկել է քննարկել ռազմական գործողությունների մասնակիցների սոցիալական աջակցության հարցերը՝ շեշտելով, որ սոցիալական երաշխիքները պետք է նույնը լինեն՝ անկախ մարտական առաջադրանք կատարող կամ կատարած մարդու կարգավիճակից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...