ԼՂ ղեկավարությանը Արցախից անվտանգ դուրս բերելու համար նախագահը բանակցություններ է վարում Բաքվի հետ
Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։ Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։
Արցախցի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, լրատվամիջոցին ասել է՝ պարզ չէ՝ խնդիրը կլուծվի համաներմա՞ն միջոցով, թե՞ այլ մեխանիզմով։
Թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում, քանի մարդ է մնացել, ով է զբաղվում նրանց կարիքներով՝ հստակ չէ։ Ղարաբաղցի պաշտոնյաների հետ հնարավոր չէ կապ հաստատել, միջազգային լրատվամիջոցներն էլ մուտք չունեն Ղարաբաղ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...