ԿԲ նախագահի տեղակալի և խորհրդի անդամների՝ ՔՊ շտաբում գտնվելն իրենց անձնական նախաձեռնությունն է
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և խորհրդի անդամների՝ Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում գտնվելու փաստն իրենց անձնական նախաձեռնությունն է, և որևէ առնչություն չունի իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԲ-ից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ այս հարցով չեն կարող բացատրություն տալ:
«Այդ հարցով կարող եք անձամբ դիմել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին և խորհրդի անդամներին։ ԿԲ նախագահի տեղակալը և խորհրդի անդամները չեն նշանակվում ներքին ընթացակարգերով, և, հետևաբար, նրանք ԿԲ-ի աշխատակազմի անդամներ չեն:
Ելնելով այդ հանգամանքից՝ ԿԲ-ն չի կարող նաև որևէ գնահատական տալ նրանց գործողությունների մասով»,- պարզաբանել են ԿԲ-ից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների երեկոյան, լրատվամիջոցներով տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում է, որ ԿԲ կառավարման խորհրդի անդամները, մասնավորապես՝ Արտակ Մանուկյանը և ԿԲ նախագահի տեղակալը եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում։ Մինչդեռ ԿԲ-ի պաշտոնական կայքում սևով սպիտակի վրա գրված է, որ Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...