Ադրբեջանում այլևս «գորշ գոտիներ չկան»․ Ալիևը հերթական հայտարարությունն է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանում այլևս «գորշ գոտիներ» չկան, «չկան ապօրինի կառույցներ, և վերջ է տրված անջատողականությանը»։
Բռնազավթած Կովսականում (Զանգիլան) ունեցած ելույթի ընթացքում Ալիևն այս գործընթացն իրենց ուժեղ քաղաքական կամքի ցուցիչն է համարել։
«Դա ցույց է տալիս Հայաստանի հետ խաղաղության հասնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Սա ուժեղ ուղերձ է նրանց, ովքեր դեռ ապրում են ռևանշիզմի գաղափարներով։ Նրանք պետք է հրաժարվեն նման մտքերից։ Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները ճիշտ կգնահատեն 2019 թվականից մինչև սեպտեմբերի 20-ը տեղի ունեցած իրադարձությունները։ Խաղաղությունը հասանելի է։ Սա է մեր տեսակետը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։ Ես հավատում եմ, որ միջազգային դերակատարներն ու հարևանները կտեսնեն մեր կառուցողական վերաբերմունքը»,- ասել է նա։
Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառը Ղարաբաղում «Հայաստանի վարչապետի անպատասխանատու քաղաքականությունն էր» և «անջատողականների գործունեությունը»։ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Նա իր խոսքն ուղղել է նաև նրանց, ովքեր «անընդունելի ծրագրեր են կազմում Ադրբեջանի դեմ». - «Մի խաղացեք մեր համբերության հետ. մենք համբերատար ենք, բայց վճռական։ Մենք կարող ենք և ապացուցում ենք, որ ճիշտ ենք»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...