Ովքե՞ր են մնացել Արցախում. «Հրապարակ»
«Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարևոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչև հազար արցախցիների և հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում, որ երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում գոնե 25-30 հազար հայ մնա, որը կապահովի ռուսների ներկայությունը և Ադրբեջանին էլ միջազգային հանրության առջեւ մանեւրելու հնարավորություն կտա, որ ինքն էթնիկ զտումներ չի իրականացրել, ահա՝ հայերը շարունակում են ապրել իրենց հետ։
Արդեն 50 հազարից ավելի արցախցիներ են բռնի տեղահանվել Հայաստան, սակայն հազարավորներն էլ շարունակում են մնալ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ։ Արցախում են երեք նախկին նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատարներ և գեներալներ, խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները:
Հայաստանում է Սամվել Բաբայանը` իր կուսակիցների հետ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի և կին պատգամավոր Գոհար Սարգսյանի։
«Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքից էլ արտագաղթողներ կան, որոնց անունները կայքը չի կարողացել ճշտել։ Արցախում են նաեւ ամենաողբերգական կերպարն Արցախի իշխանական էլիտայում` գործող նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նրա ղեկավարած կառավարության գրեթե բոլոր անդամները»:
Նմանատիպ հոդվածներ
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին․․․»․ Թուրքիայի հայտարարությունը խաղաղության մասին
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հան...
«Սպասում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Թուրքական Ana...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մե...