
«Որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ»․ Զոհրաբյան

Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի օգնական, դիվանագետ, մտավորական, ով Ադրբեջանի սև ցուցակում էր, ում Ադրբեջանը պահանջում է հանձնվել Բաքվին, առավոտյան հայտարարեց, որ առավել ծանր կորուստներից խուսափելու համար ինքը հենց հիմա շարժվում է դեպի Շուշի՝ ձերբակալվելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
«Նախիրը, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեպքում, երջանկությունից վրնջաց։ Երգիկներ երկնող տարբեր «мусор»-ներ մարդկային ողբերգության վրա սկսեցին պրիկոլներ անել։
Մի օր երևի կիմանանք, թե ինչպե՞ս սև ցուցակում եղած որոշ մարդիկ հանգիստ անցան սահմանը, ինչի համար բոլորս ենք ուրախ ու խոսքը միայն Նիկոլի պրոտեժե Սյամոյի մասին չէ, իսկ Ռուբեն Վարդանյանին առևանգեցին, Դավիթն էլ, հասկանալով, որ այլ տարբերակ չկա, ոտքով գնաց հանձնվելու։
Բայց հիմա որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ։
Եթե գործընկերներիցս ինչ-որ մեկը հավաստի տեղեկություն ունի, ասեք, խնդրում եմ»,- գրել է Զոհրաբյանը։