«Կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ»․ Հայկ Մարությանի կուսակցության պարզաբանումը
Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը պարազբանում է տարածել:
«Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։
Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:
Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։
Մայր Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։
Հանրային ձայնը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։
Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։ Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,- նշված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին։ «Հանրային ձայն» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատասխանել է ՏԻՄ ընտրություններին հնարավոր համագործակցության առաջարկներին։ Նա առաջարկել է ընդդիմադիր թեկնածուներին օնլայն հանդիպել՝ «ժողովրդի աչքի առաջ»՝ խոստանալով, որ անբարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա․
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...