Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ժողովուրդ»
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին պարզ դարձավ սեպտեմբերի 24-ին, երբ հայտարարվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Բրյուսել մեկնելու մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 26-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու այդ հանդիպումը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաև կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Եվ, ահա, այդ հանդիպման ժամանակ նշվել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են սահմանների սահմանազատմանը, անվտանգությանը, հաղորդակցություններին, հումանիտար հարցերին և խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։
Ավելին՝ նշվում է, թե անհրաժեշտ են հստակ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ հոկտեմբերի 5-ին ղեկավարների սպասվող հանդիպմանը կարող են լուրջ որոշումներ ընդունվել։
Նմանատիպ հոդվածներ
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին․․․»․ Թուրքիայի հայտարարությունը խաղաղության մասին
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հան...
«Սպասում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Թուրքական Ana...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մե...