Չափազանց անհանգստացնող փաստ է․ Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունների մասին
Մինչև Հակարիի կամրջի անցակետը Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա չափազանց անհանգստացնող փաստ է։ Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում` միջազգային ատյաններում»,– ընդգծեց նա։
Ըստ Փաշինյանի` այս հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների օրակարգում այնքան ժամանակ, մինչև հասցեագրված չլինի պատշաճ ձևով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...