«Բաքուն Արցախի հարցում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտություն չի տեսնում». Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Բաքուն Արցախի հարցում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտություն չի տեսնում․ «Ոչ մի միջազգային դիտորդական առաքելության կարիք չկա, քանի որ իրողությունները տեղում ակնհայտ են», - Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը՝ նշելով, որ Ադրբեջանը թաքցնելու ոչինչ չունի։
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական մրցակցության։ Նա նաև կոչ է արել տարածաշրջանը չդիտարկել աշխարհաքաղաքական մրցակցության պրիզմայով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. 1.ֆինանսական տ...
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար...
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, Aysor.am-ին ասել է...
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...