Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին
Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով.
1.ֆինանսական տեռորիզմ,
2.ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն,
3.ապօրինի բնակություն Ադրբեջանի Հանրապետությունում։ (Ի նկատի ունեն Արցախ)
Հիշեցնենք` Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Վարդանյանի ձերբակալման մասին:
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը կալանավորվեց
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-...
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համ...
«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք». Բրեդ Շերման
Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ. հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից...
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի ն...