Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել ադրբեջանական «սև ցուցակում» գտնվողներին․ Աբրահամյան
Արցախից անխոչընդոտ Հայաստան տեղափոխվելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել Արցախում գտնվող մյուս մարդկանց, հատկապես նրանց, ովքեր Ադրբեջանի ուշադրության կենտրոնում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Ախ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին հայտարարությանը, ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, ովքեր հավանական ադրբեջանական «սև ցուցակներում» էին , և պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան տարբեր մարդկանց մեքենաները շատ ավելի խիստ և մի քանի անգամ ստուգելու մասին, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ կա առանձնահատուկ ուշադրություն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի հայտնում, քանի որ վտանգավոր է համարում։
«Երեկվանից ադրբեջանական կողմը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, և դա չի սահմանափակվում Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, բնականաբար, ցանկացած հայի համար, անկախ քաղաքական դիրքորոշումից, մեկ այլ հայի ձերբակալությունը Ադրբեջանի կողմից ոչ միայն խիստ մտահոգիչ է, այլև պետք է բոլորիս մղի շատ ավելի ակտիվ գործողությունների՝ միջազգային կառույցների, տարբեր հիմնական դերակատարների հետ, որովհետև եթե սա չկանխվի, եթե Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ չլինեն, սա բերելու է նոր ձերբակալությունների»,- ընդգծել է Աբրահամյանը։
Հիշեցենենք՝ երեկ Սամվել Բաբայանն հայտարարել էր, որ Արցախից անխոչընդոտ Հայաստան է տեղափոխվել։ Հավելենք, որ այսօր Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտնեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...