Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է տրանսպորտային գծերի՝ խաղաղ ճանապարհով կառուցում․ Հաջիև
«Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար»։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոչ մի ռազմական նպատակ կամ խնդիր չունի, դա լրիվ դուրս է Ադրբեջանի օրակարգից։ Մեր առաջարկը Հայաստանին վերաբերում է հաղորդակցության ուղիների, տրանսպորտային գծերի՝ խաղաղ ճանապարհով կառուցմանը»,- ասել է նա Reuters-ին։
Բրյուսելյան բանակցություններում պաշտոնյաները քննարկել են հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...