«Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ»․ Պեսկով
«Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ», - մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի նախօրեին հնչեցրած հայտարարությունները՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որևէ հստակություն այս հարցում դեռ չկա։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», - պնդում է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները «թե՛ Երևանի, թե՛ Բաքվի և թե՛ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետքարտուղության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ասել է, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիացում և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն, ինչպես որ հրապարակավ հայտարարել է Ադրբեջանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...