ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքը մեզ համար կարմիր գիծ է, արցախցիների կարիքները հաշվառում ենք. Գնել Սանոսյան
Կոռնիձորում և Գորիսում կենտրոններ ենք ստեղծել, որտեղ հաշվառվում են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Տեղափոխվող մեր հայրենակիցների կարիքները գրանցվում են, նրանց կարիքները ֆիքսվում են։ Հիմա նրանց տեղաբաշխում ենք Սյունիքում, Վայոց ձորում, հետագայում ըստ հեռավորության կտեղաբաշխվեն։ Մարդկանց նաև վառելիք են տրամադրում իրենց տեղափոխությունը կազմակերպելու համար» - մանրամասնել է նախարարը։
Հարցին՝ արդյո՞ք Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար, Գնել Սանոսյանը դրական պատասխան է տվել, որ, իհարկե, Սյունիքն իրենց համար կարմիրր գիծ է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ: Պատվիրակությունն անցել է Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք. Հայկ Մարության
Սիրելի երեւանցիներ, վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Իսկ մնացած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Օհանյան, զսպեք ձեզ, հանգստացե՛ք. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին ՀՀ
Համացանցում MediaHub-ը տեսանյաութ է տարածել, ըստ որի Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստանի Հանրապ...