ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը
Իվանյանում (Խոջալու) ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
Այսօր Իվանյանում տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ էլ Արցախի պատվիրակության կազմում էին ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի խորհրդարանի Ժողովրդավարական խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը:
Ադրբեջանական կողմը ներկայացնում է Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, որը պատասխանատու է նաև Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների համար։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ադրբեջանական Եվլախ քաղաքում։ Այդ հանդիպումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. վարչապետ
Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Կառավարության այսօրվա նիստում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվլախում ընթանում է Բաքվի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ վարչապետ
«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն...