ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին նշում է ՌԴ ՊՆ–ն իր ամենօրյա տեղեկագրում:

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. 

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏից խաղաղ բնակիչներ տեղափոխող երեք շարասյուն են ուղեկցել Հայաստան։ 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտն ունի 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։

Քաղաքականություն