ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում իրավիճակի մասին
Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Այս մասին գրված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագում:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ մեկ զինծառայող։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, փաստի առթիվ քննություն է տանում:
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:
Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 22 հազար զինամթերք:
Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 810 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 436 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը»,- ասված է տեղեկագրում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս խաղաղապահները Արցախում տարհանել են 5 հազար խաղաղ բնակչի. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից տարհանել են 5 հազար խաղաղ բնակիչների: Ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուս խաղաղապահները տարհանել են Արցախի ավելի քան 1.8 հազար խաղաղ բնակչի
Այսօրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարհանել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1,8 հազար խաղաղ բնակիչների։ Ներկայումս նրան...
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են. Արցախի ՊՆ
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալի...
Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի ԱԱԾ տարածա...