Մարտակերտը լրիվ հանձնված է. քաղաքապետ
Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Այս մասին «Ազատությանը» քիչ առաջ տեղեկացրել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։
Նշվում է, որ վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։
Մարտակերտի քաղաքապետը լրատվականի հետ զրույցում ասել է, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ։
«Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»,-ասել է նա:
Միշա Գյուրջյանը, սակայն, նշել է, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...