Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
«Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ։ Երեկ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
[0047f8a0c244598fdf25bd8066a514e0.jpg]
[00b5d67cd841e70f1304f79d6b97c842.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...