«Հույսով եմ, բոլորին ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ սիլի-բիլի անել չի ստացվելու». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՌԴ ԱԳՆ-ն բառացի հայտարարում է, որ, դու մի ասա, Պուտինը, Ալիևը ու Փաշինյանը 2020-ի նոյեմբերին «ջենտլմենական» պայմանավորվածություն ունեին Արցախի կարգավիճակը ապագա սերունդներին թողնելու և, պարզվում է, այդ պայմանավորվածությունը խախտել է Փաշինյանը:
Եթե նման պայմանավորվածություն եղել է, ապա այն հաշված օրեր անց հենց Պուտինն է խախտել՝ հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է... Իսկ Ալիևը քանի անգամ է դա հայտարարել՝ անգամ հաշվել չի լինի:
ՌԴ ԱԳՆ-ն նաև ակնհայտորեն փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հետևելով ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրիյ Մեդվեդևի ու կրեմլյան քարոզչամեքենայի օրինակին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մոսկվան փորձում է Հայաստանում տապալել Սահմանադրական կարգը:
Այլևս, հույսով եմ, բոլորին ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ սիլի-բիլի անել չի ստացվելու: Պետք է անհապաղ, որպես պետականության ու անկախության սպառնալիք, անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները և դուրս հրավիրել 102-րդ ռազմակայանը:
Հաջորդիվ անհրաժեշտ է սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆորմալ գործընթացը (փաստացի վաղուց ՀԱՊԿ-ում չենք), իսկ «Զվարթնոց» օդակայանի, իրանական ու թուրքական սահմանների հսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից փոխանցել ՀՀ սահմանապահներին:
Հ.Գ. Եթե կառավարությունը ուզում է, որ անկախացման հարցում լինի հանրային աջակցություն, ապա պետք է խոսքից անցնի հանրության համար տեսանելի գործի»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայտարարություն է տարածել Իվանյանում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան (Խոջալու) քաղաք...
«Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել». Պեսկովը` ռուս խաղաղապահների Արցախից դուրս գալու մասին
Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ Ղարաբաղում, սակայն դեռ վաղ է խոսել այս տարածաշրջանում նրանց ներկայության տևողության...
Ռուսատանը կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությ...
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, Aysor.am-ին ասել է...