ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ-ի հայերի անվտանգության երաշխիքները. Մարուքյան
Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Այս մասին X-ի (նախկին՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ այդ մարդիկ տարհանվում են, որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրեցին իրենց տները, գյուղերն ու համայնքները:
«Այլ կերպ ասած՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով և սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո բնակչությունը 9 ամիս սովի է մատնվել։ Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից, և նկուղներում 6 օր քնելուց, սոված և ծարավ մնալուց հետո նրանց հնարավորություն չի տրվել վերադառնալ իրենց տները, այլ՝ տարհանվել են իրենց նախնիների երկրից։
Մենք ընդունում ենք, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մյուս բոլոր միջազգային սուբյեկտները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները՝ չնայած այն հանգամանքին, որ այդ սուբյեկտներն իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը թույլ կտա նրանց ապահով ապրել իրենց նախնիների հողերում»,- գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...
Արցախում պայթյունի հետևանքով 290 հոգի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկակա...