Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ բանակցությունների մեկնարկին ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել ռուսական կողմից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում` շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա: Բացի այդ, քննարկվել են նաև միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք արդիական հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...