Քաղաքականություն Կարևոր

Արձագանքեք և օգնեք. Հենրիխ Մխիթարյանը դիմում է աշխարհին

Արձագանքեք և օգնեք. Հենրիխ Մխիթարյանը դիմում է աշխարհին
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի…

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։  Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- նշել է Մխիթարյանը։ 

Նա կոչ է անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։ «Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է»,- հավելել է Մխիթարյանը։ 

 

[5907d0e2ac78f33923c96e5603d7c935.jpg]

 

 

[5f7c24d1b766eafcfee800df28e2a893.jpg]

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250