Քաղաքականություն Կարևոր

Ադրբեջանի հետ միջնորդավորված քննարկումներ են ընթանում. Մետաքսե Հակոբյան

Lilit T.
Ադրբեջանի հետ միջնորդավորված քննարկումներ են ընթանում. Մետաքսե Հակոբյան

«Առաջնահերթը խաղաղ բնակչության փրկությունն է։ Հիմա այն պահն է, որ ադրբեջանական կողմի հետ պետք է խոսույթ տեղավորվի։ Միջնորդավորված քննարկումներ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- «Ազատությանն» ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։   
 

Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում տարհանում չկա․ «Կան գյուղեր, որտեղից մարդիկ արդեն տարհանվել են՝ թե՛ Մարտակաերտից, թե՛ Մարտունուց, թե՛ Ասկերանից»։ 

 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը: Արցախի ԱԽ նիստին մասնակցել են նաև Արցախի նախկին նախագահները։  

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: 

 

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշել է. 

 

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250