Արցախի իշխանություններն ընդունում են ռուս խաղաղապահների առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ
ԼՂ նախագահայի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտարարություն է տարածել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:
▪️Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց (ասել է թե՝ Արցախից, սակայն տեքստում Արցախ անվանումը չկա - խմբ․) զինծառայողների դուրսբերման և ամբողջական զինաթափման մասին, փոխանցում է Բաքվի հետ համաձայնեցված տեքստը Արցախի տեղեկատվական շտաբը։
▪️Վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը։
▪️Ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում. ԼՂ-ում ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
[9b648b5a10eb7eb40572b4015cb306c3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվ...
Կանանց ու երեխաներին խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով հանել Արցախից՝ ադրբեջանցիները կրակել են
Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը»...
Ադրբեջանի հետ միջնորդավորված քննարկումներ են ընթանում. Մետաքսե Հակոբյան
«Առաջնահերթը խաղաղ բնակչության փրկությունն է։ Հիմա այն պահն է, որ ադրբեջանական կողմի հետ պետք է խոսույթ տեղավորվի։ Միջնո...
Արձագանքեք և օգնեք. Հենրիխ Մխիթարյանը դիմում է աշխարհին
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebo...