ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր մոտ շատ ծանր իրավիճակ է․ Ռուբեն Վարդանյանը Հայաստանին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը
Մեր մոտ շատ ծանր իրավիճակ է։ Այս մասին քիչ առաջ իր «տելեգրամյան» ալիքում տեղադրված տեսանյութով Ստեփանակերտից հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություն է սկսվել Արցախի 120 000 բնակիչների՝ 30 000 երեխաների, հղի կանանց, ծերերի դեմ․․․ահա, լսեք, կրակոցի ձայներն են»,- տեսանյութում ասում է նա։
Նա նշել է․ «Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունն ապշեցնում է․ իրենց թույլ են տալիս ՄԱԿ-ի նիստի օրով ոչնչացնել մարդկանց։ Մինչև այդ էլ շրջափակեցին ենթադրաբար այն պատճառով, որ զգում էին՝ անպատիժ են մնալու։ Ողջ աշխարհին կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը, մեր ինքնորոշման իրավունքը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի հանրապետության դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիր բերետավորը, պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի ականջը բռնած, բերման է ենթարկում նրան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ուսանողների են բերման ենթարկում։ Armlur-ի հրապարակած տեսանյությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բեռնաթափում Ստեփանակերտ հասցված 15 տոննա մարդասիրական բեռները
ՌԴ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է երեկ ռուսական Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտ հասցված 15 տոնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 անձ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։ Այս մասին Auroranews-ին փոխանցեցին ՆԳՆ ոստի...