«Հույս ունենք՝ հայերն իմաստուն կգտնվեն ու ճիշտ որոշում կկայացնեն». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հայտարարությանը․
«ԱՄՆ պետքարտուղարի օգնական տիկին Կիմը խոստովանել է, որ որպես աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհ ԱՄՆ-ն ընտրել է Հայաստանին։ Խնդիր է դրված այն վերջնականապես պոկել Ռուսաստանից և ամբողջապես ուղղորդել դեպի Արևմուտք։ Դա ասում են ԱՄՆ-ում նրանք, որոնք համարվում են այդ քաղաքականության գաղափարախոսներն ու իրականացնողները։
Երբ մենք Երևանի իշխանություններից լսում ենք, որ իրենց հակառուսական գործողությունները հակառուսական չեն և չեն վնասում հայ-ռուսական հարաբերություններին, հիմա այդ ամենին պատասխանել են ԱՄՆ-ում։ Նրանք Հայաստանը դրել են շատ վտանգավոր ճանապարհի վրա, ու դա արդեն իսկ բարձրաձայնվել է Վաշինգտոնում՝ Յուրի Քիմի և Վիկտորիա Նուլանդի կողմից։
Մենք հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները հաշվի կառնեն Արևմուտքի կողմից սկսված նոր արկածախնդրության ողջ լրջությունը։ Հույս ունենք՝ իմաստուն հայ ազգը քաղաքականապես իմաստուն կլինի թե՛ իրենց պետության, թե՛ տարածաշրջանի համար ճիշտ որոշումներ կայացնելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ավագանու ընտրությունների վերաբերյ...
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Զախարովայի կոչն արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնա...
Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախում տիրող իրավիճակի շուրջ
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավա...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...