Հրետակոծությունը սկսվելու պահին երեխաների մի մասը դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել․ բնակչուհի
Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը:
Նրա խոսքով՝ հրետակոծությունը սկսվելու պահին երեխաների մի մասը դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել, իսկ իրենք աշխատավայրում և նույնիսկ չեն կարողացել գնալ երեխաների հետևից:
«Հենց աշխատավայրից դուրս եկա՝ սկսվեց: Ամեն մեկս, ով որտեղ կարողացել է, պատսպարվել է: Կապ չկա, չենք կարողանում զանգահարել միմյանց: Սպասում ենք հրետակոծության ավարտին, որպեսզի կարողանանք գնալ երեխաների հետևից»,-լրատվամիջոցի հետ զրույցում մանրամասնել է զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բոլոր 10 ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը. ԿԸՀ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Վրաստանում պատրաստվում են հեղաշրջում կազմակերպել․ երկրի ԱԱԾ
Վրաստանի տարածքում մարդկանց որոշակի խումբ է գործում, որը ծրագրում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապակայունացում և քաղաք...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...