«Այժմ ԱՄՆ-ի հերթն է. ի՞նչ միջոցներ են կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը». Մարուքյան
Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: Այս մասին X-ում («Թվիթեր») գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Մարուքյանը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ:
«Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ու ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է. ի՞նչ միջոցներ են կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը՝ թակարդում հայտնված և սովամահ լինող մարդկանց վրա։
Բնականաբար, Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց՝ ի լրումն էթնիկ զտումների։ Այս ամենը պետք է դատապարտվի ու դադարեցվի՝ իր բոլոր հետևանքներով»,-գրել է Մարուքյանը՝ կոչ ուղղելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԵԽ նախագահ Շառլ Միշելին և այլ գործիչների:
Նմանատիպ հոդվածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ավագանու ընտրությունների վերաբերյ...
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Զախարովայի կոչն արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնա...
Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախում տիրող իրավիճակի շուրջ
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավա...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...