ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ընտրության մասնակցության ցուցանիշը նվազել
Մեր դեպքում, կարծում եմ՝ ընտրողների մոտ գուցեեւ որոշակի վստահություն կա, որ «Քաղաքացիական պայմանագիրը», այնուամենայնիվ, հեշտության հաղթելու է ընտրությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ընտրության մասնակցության ցուցանիշը նվազել:
«Այստեղ մի քանի պատճառ կա: Քաղաքացիներին կոչ եմ անում՝ գնալ ընտրատեղամասեր, իսկ ընդդիմության դեպքում էլ թող իրենք պատասխանեն»,- նշել է Վահագն Ալեքսանյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է շտաբ եկել Նիկոլ Փաշինյանը եւ ինչո՞ւ էր դժգոհ, Ալեքսանյանը պատասխանել է.
«Նիկոլ Փաշինյանը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է: Շատ տրամաբանական է, որ ընտրության օրը եկավ կենտրոնական շտաբ, խոսեց անդամների եւ կուսակցականների հետ: Դժգոհություն չուներ, խոսեցինք ընտրության մասնակցության թվերից»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք. Հայկ Մարության
Սիրելի երեւանցիներ, վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Իսկ մնացած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչ է մտածել Երևանում մեծ թվով վրացական համարներով մեքենաներ տեսնելիս
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հռոմի ստատուտը մեր խմբակցության դիրքորոշմամբ վավերացվելու է լիարժեք». Փաշինյան
Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) լիարժեք։ Ազգային ժողովում կառավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանի գործողությունները ոչ բարեկամական են». Զախարովա
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկա...