Աննա Հակոբյանը գրանցված է կառավարական ամառանոցում, բայց քվեարկեց 8/16 ընտրատեղամասում. ԶԼՄ
Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը` Աննա Հակոբյանը մասնակցել են Երևանի քաղաքապետի ընտրությանը: 24News-ը գրում է, որ ուշագրավ փաստ է արձանագրել:
«election.am կայքում ընտրողների ռեգիստր բաժնում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է կենտրոն համայնքում, մասնավորապես Ձորափի փ. 74 հասցեում, ավելի ստույգ` Կառավարական ամառանոցում, ինչն իրենից ենթադրում է, որ նա պետք է ընտրության լիներ առնվազն Կենտրոն վարչական շրջանում գտնվող ընտրատեղամասերից մեկում, բայց Աննա Հակոբյանն ամուսնու հետ ընտրեց Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրատեղամասում, որը գտնվում է այնտեղ որտեղ վարչապետն ու իր ընտանիքը ապրել են:
Նշենք, որ Ձորափի 74 հասցեում գրանցված է նաև վարչապետի դուստրը` Մարիամ Փաշինյանը»,- գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտնում են, որ սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են
Կրկին տեղեկացնում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգ...
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, քվեարկության է մասնակցե...
«Ապագայի» սննդամթերքը վաճառքի չի հանվել. ՍԱՏՄ
Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09....
Ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացիների տեղափոխումը փորձում են ներկայացնել որպես զինծառայողների տարհանում
Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափ...