Ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացիների տեղափոխումը փորձում են ներկայացնել որպես զինծառայողների տարհանում
Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:
Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր»-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է ՌԴ Կարմիր խաչի կողմից ուղարկված ապրանքատեսակների ցանկը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հ...
«Ապագայի» սննդամթերքը վաճառքի չի հանվել. ՍԱՏՄ
Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09....
Արցախից հայտնում են, որ սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են
Կրկին տեղեկացնում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգ...
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, քվեարկության է մասնակցե...