«Ապագայի» սննդամթերքը վաճառքի չի հանվել. ՍԱՏՄ
Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում, հայտնում է ՍԱՏՄ-ն:
Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին:
Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:
Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ:
[808fbd4c7d38ac8d4d182881bdfdcb86.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է ՌԴ Կարմիր խաչի կողմից ուղարկված ապրանքատեսակների ցանկը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հ...
Ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացիների տեղափոխումը փորձում են ներկայացնել որպես զինծառայողների տարհանում
Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափ...
Արցախից հայտնում են, որ սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են
Կրկին տեղեկացնում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգ...
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, քվեարկության է մասնակցե...